Ղազախական ընկերությունը պատրաստվում է բենզին ներմուծել Հայաստան. արդեն գրասենյակ է ձեռք բերել Երևանում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկական շուկայում ամենագայթակղիչը վառելիքի շուկան է։ Հեղափոխությունից հետո ոմանք փորձում են մտնել այս շուկա, բայց դա այնքան էլ հեշտ չէ։

5-6 ամիս է՝ Երեւանի քաղաքապետարանն ինչ-որ կարգ է մշակում՝ բենզա-գազալցակայանների համար տարածքներ տրամադրելու նորմատիվներ, դիմումատուները գրեթե հույսը կորցրել են, որ թույլտվություն կստանան։

Մենք տեղեկացանք, որ ղազախական մի մեծ ընկերություն պատրաստվում է բենզին ներմուծել Հայաստան եւ արդեն անգամ գրասենյակ է ձեռք բերել՝ Թումանյան 1 հասցեում։ Ընկերության փոխտնօրենի պաշտոնը հնարավոր է զբաղեցնի Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031