Ա՜յ քեզ բան, ըստ երեւույթին սա ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի նորամուծություններից է, քանի որ նախկինում, Տիգրան Սարգսյանի նախագահության օրոք փողերի փոխվելուն առնչվող նույն հարցն անպատասխան չի մնացել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը՝ չարորակ նորագոյացությունների վիրահատությունները քաղաքացիների համար բացարձակ անվճար իրականացնելու մասին, միանգամից դրական արձագանք ստացավ: Եթե հաշվի առնենք այդ հիվանդությամբ տառապողների թիվը, ապա իսկապես նման նախաձեռնությունը մեզանում խիստ անհրաժեշտ է:
Փետրվարի 8-ին, ժամը 00:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին` Դիմիտրով գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործով կալանավորված 2 անձանցից մեկին նոյեմբերին բաց են թողել, քանի որ ցուցմունք տվել է նրա դեմ, իսկ Կրթության ազգային ինստիտուտի նախկին տնօրեն, Եվրոպական համալսարանի նախկին ռեկտոր Վիկտոր Մարտիրոսյանը կալանքի տակ է, քանի որ իր քավորի՝ Ա․ Հարությունյանի դեմ ցուցմունք չի տալիս։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ախուրյանի, Արագածի, Ապարանի, Արթիկի, Սևանի, Լոռիի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Թալին-Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածում թույլ ձյուն է տեղում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ևս մեկ գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցող ամենակարեւոր գործընթացներից մեկը մասնագիտական կրթության վերածննդի նախանշաններն են:
«Փաստ» թերթը գրում է. «Հրազդան համայնքի ղեկավար Սեւակ Միքայելյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Օպտիմալացվող, «սուպեր»նախարարությունները սկսել են «սուպերոճով» աշխատել լրագրողների հետ. նրանք այլևս բանավոր հարցերի չեն պատասխանում` պահանջում են հարցը գրավոր ուղարկել և, օրենքով նախատեսված` միայն 5-րդ օրն են պատասխանում:
Լրագրող, ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի կինը՝ Զարուհի Մեժլումյանը հայտարարել է իրեն եւ իր ընտանիքի անդամներին սպառնացող վտանգի մասին։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռ հունվարի 24-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց չարորակ նորագոյացությունների դեպքում քաղաքացիների վիրահատությունները բացարձակ անվճար իրականացնելու մասին: Մինչեւ հիմա վիրահատությոունները պետպատվերի շրջանակներում համավճարի սկզբունքով էին իրականացվում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2018 թվականին հայաստանյան բանկերի տրամադրած հիպոթեկային վարկերի ծավալը 20 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշներին:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ամանորից առաջ պետական բյուջեից նախատոնական պարգեւատրումները պարզապես պաշտոնյաների քթից եկավ. այս թեմայով բացատրություններ տալու համար երեկ էլ իշխող «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցություն էր հրավիրվել ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խորհրդարանական վերահսկողությունը գործնականում:
Մշակույթի փոխնախախար Նազենի Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Աստված օգնական, Վեհափառ Տեր», «Աստված օգնական, Սրբազան Հայր», «Աստված օգնական, Հայր Սուրբ», «Օրհնեցեք, Տեր Հայր»: Սրանք այն արտահայտություններն են, որոնցով մենք ողջույնի և ցտեսության փոխարեն ասում ենք հոգևորականներին:
Այս հարցում կանխարգելող դերը պատկանում է վերհսկող մարմնին՝ Քաղաքաշինության կոմիտեի և Որակի տեսչության համապատասխան ստորաբաժանումներին, որոնք, ոլորտից տեղյակ մեր աղբյուրի հավաստամամբ, ուղղակի հանցավոր անգործության են մատնված այս հարցում։
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են տատի բնակարանից 25-ամյա երիտասարդի կողմից կատարած առանձնապես խոշոր չափերի գողության դեպքի հանգամանքները:
Տիկին Շուշանը երկաթ հավաքելով ու վաճառելով է ընտանիքը պահում արդեն 20 տարի: Երկրաշարժին բնակարան կորցրել է:
2018 թվականին մի քանի միլիոն դրամի հասնող պարգևավճարներ են ստացել նաև Պետական վերահսկողական ծառայությունում, որի ղեկավարն է Դավիթ Սանասարյանը, սակայն պարգևավճարների մասին պաշտոնական տեղեկատվությունը ծառայության կայքում ներկայացված է աղճատ ու դրույքաչափերի միջինացված թվերն առանց հարկերի՝ հավանաբար հանրության շրջանում նորից կրքեր չբորբոքելու համար:
Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին, փետրվարի 7-ի ժամը 20:00-ի դրությամբ, թույլ ձյուն է տեղում:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի և «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հանդիպմանը քննարկվել են պարգևավճարների հետ կապված հարցերը, այդ ուղղությամբ ճիշտ լուծումների գալու հնարավորությունները:
2011 թվականին Ադրբեջանը բողոք էր ներկայացրել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողով, որով Հայաստանին մեղադրել էր «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» (Էսպո, 1991թ.) կոնվենցիայի պահանջները չկատարելու մեջ։
Շիրակի մարզի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը աշխատանքային առաջին օրը մարզպետարանի վարչությունների ու բաժինների պատասխանատուների հետ հանդիպումից հետո ճեպազրույց անցկացրեց մարզի լրագրողների հետ:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 7-ին ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ)հայաստանյան առաքելության ղեկավար Դեբորա Գրիսերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Կայուն զարգացման բաժնի/գրասենյակի ղեկավար Լայլա Էնդրյուս Բաշանը և պետական ոլորտի մասնագետ Բելլա Մարգարյանը։
Փետրվարի 7-ը Հայաստանում նշվում է որպես համացանցում հայատառ գրելու օր:
«Մարկ Ֆարմ» ՍՊԸ-ում հայտնաբերվել է 100 տուփ կեղծված «Yong Gang» կեղծված կենսաբանական ակտիվ հավելում, որն, ըստ ընկերության ղեկավարի, ձեռք է բերվել ֆիզիկական անձից և հետագայում իրացման համար տրվել դեղատներին:
91 տարեկան հասակում մահացել է գերմանացի գիտնական, քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Մանֆրեդ Էյգենը:
Տեղի է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի նիստը, որտեղ Խորհուրդը, հանդես գալով որպես դատարան, հրապարակել է դատավորներ Արա Կուբանյանին և Ռուբեն Ափինյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման վերաբերյալ որոշումները:
Հիմք ընդունելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի փոխանցած տեղեկատվությունը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է վերահսկողական գործողությունները դեղատներում՝ «Yong Gang» կեղծված կենսաբանական ակտիվ հավելումները (պարունակում է չհայտարարագրված սինթետիկ դեղանյութ՝ սիդենաֆիլ) հայտնաբերելու ուղղությամբ:
Հնդկական տուրիստական ընկերությունների ապօրինությունների ու խաբեության արդյունքում Հայաստանում դժվար կացության մեջ հայտնված չորս հնդիկ երիտասարդների դեպքը Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության և ՀՀ ոստիկանության ուշադրության կենտրոնում է: