Փոփոխություն՝ փոխհատուցվող դեղերի էլեկտրոնային դեղատոմսերի գրման և բաց թողնման կարգում

Փոխհատուցվող դեղ ստանալու իրավունք ունեցող պացիենտների հնարավոր անհարմարությունները և բժիշկների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով փոփոխություն է կատարվել փոխհատուցվող դեղերի էլեկտրոնային դեղատոմսերի գրման և բաց թողնման կարգում: Այս մասին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հաստատված կարգով` փոխհատուցվող դեղ ստանալու իրավունք ունեցող պացիենտներին, դեղի առաջին նշանակման դեպքում, էլեկտրոնային դեղատոմս կգրվի մեկ ամսվա համար, այնուհետև պացիենտի գանգատների բացակայության դեպքում` երեք ամսվա համար նախատեսված քանակներով:

Այս քայլը կնպաստի բժշկական օգնության ու սպասարկման որակի բարձրացմանը, պացիենտների` դեղերի դուրս գրման և դեղ ստանալու նպատակով բժշկին ու դեղատուն այցերի կրճատմանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս