
Անահիտ Ավանեսյան, տեղակալդ չգիտի, որ պետպատվերի խնդիրներ կան. գուցե սուրճի բաժակի շուրջ քննարկեք այդ հարցը. Անուշ Պողոսյան

Անուշ Պողոսյանը գրում է. «Պետական պատվերը վերջացել է նաև ԵՐԵԽԱՆԵՐԻ համար․․․
Առողջապահության նախարարությունը սկզբից պատժեց պոլիկլինիկաների և ամբուլատորիաների կողմից արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրումների համար՝ բազնաթիվ ամբուլատորիաներ պետք է 50 000 ՀՀ դրամ տուգանք վճարեն Պետական բյուջե։ Այնուհետև բոլորին բանավոր հանձնարարվել է ուղեգրումները սահմանափակել, սակայն ամենացավալին այն է, որ սահմանափակվել է նաև 0-18 տարեկան երեխաներին ախտորոշման համար տրվող ուղեգրերը։
Եվ այսպես, դժվարամատչելի հետազոտությունների մասով՝ ԿՏ, ՄՌՏ և այլն, հերթագրումները արդեն մինչև ընթացիկ տարվա դեկտեմբեր ամսվա կես են հասել և պատժիչ գործողությունների շարքը ստեղծվել էր ուղեգրումների քանակը կրճատելու նպատակով: Այսինքն, որպեսզի փողը չգնա հիվանդի հետևից (այդպես էին զեկուցել Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով անսահմանափակ բյուջեի սկզբունքը), պետք է հիվանդին չուղեգրել, քանի որ անկառավարելի ֆինանսավորման արդյունքում փողերը վերջացել են։
Հիշեցնեմ, որ տարեվերջին դեռ 3 ամիս կա։
Հ.Գ.Առաջարկում եմ վաղը Լենա Նանուշյանը( համակարգող նախարարի տեղակալ) և Սամվել Խարազյանը (ՊԱԳ-ի պետ) մի ռիլ նկարահանեն(իրենք այդ գործը շատ են սիրում) ու բացատրեն, թե ինչու է «պետպատվերը վերջացել»։
Հ.Հ․Գ. Անահիտ Ավանեսյան, տեղակալդ չգիտի, որ պետական պատվերի տրամադրման խնդիրներ կան, ասում են առավոտյան մի քանի ժամ իրար հետ սուրճ եք խմում, վաղը գուցե սուրճի գավաթի շու՞րջ քննարկեք այս հարցը»։