
Ջեյդոն Սանչոն կարիերան կշարունակի «Ասթոն Վիլլայում»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն վարձավճարով տեղափոխվում է «Ասթոն Վիլլա», հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Կարմիր սատանաների» ղեկավարությունը տվել է կանաչ լույս, և գործարքը պաշտոնապես կձևակերպվի մոտ ապագայում։
Հիշեցնենք, որ Սանչոն «Մանչեսթեր Յունայթեդում» խաղում է 2021 թվականից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 83 խաղ, խփել է 12 գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։ 25-ամյա խաղացողի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը, իսկ նրա շուկայական արժեքը Transfermarkt-ը գնահատում է 28 միլիոն եվրո։
Ֆուտբոլիստը նաև հասցրել է խաղալ Դորտմունդի «Բորուսիայում» և «Չելսիում»։