Փաշինյանը կզոհաբերի Տիգրան Ավինյանին. Մեսրոպ Մանուկյան

«Երևանի քաղաքապետարանը շարունակում է մնալ որպես մի մեծ կոռուպցիոն բուրգ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ ընդգծելով, որ կոռուպցիա է տիրում՝ ինչպես մանկապարտեզների նորոգման համար բյուջեից հատկացված գումարների հաշվարկներում, այնպես էլ՝ այլ ծրագրերի իրականացման ընթացքում։

«Ավինյան Տիգրանն այս հարցում շատ արտոնյալ վիճակում է. կարծում եմ՝ Ավինյան Տիգրանին ընտրություններից առաջ Փաշինյանը զոհաբերելու է, որովհետև Երևանի կառավարումը ողբալի վիճակում է։

Նայեք՝ օդի աղտոտվածություն, տրանսպորտի կատաստրոֆիկ վիճակ, թալան ուղետոմսերի գումարներից, կանաչ գոտիների բացակայություն, ավելացված հարկային բեռ և այլն։

Կարդացեք նաև

Եթե Փաշինյանը Տիգրան Ավինյանին ընտրություններից առաջ չզոհաբերեց, այդ դեպքում 2026-ի ընտրությունների քարոզարշավին ո՞ւմ վրա է բարդելու այդ խայտառակությունները»,- ասաց Մանուկյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930