Բաժիններ՝

Յակուբովիչը մեկնաբանել է իր առողջական խնդիրների մասին լուրերը

Հեռուստահաղորդավար Լեոնիդ Յակուբովիչը պատասխանել է այն լուրերին, համաձայն որոնց՝ իր մոտ շաքարախտ է ախտորոշվել։ Այս մասին հաղորդում է «360»-ը։

Առողջական խնդիրների մասին հաղորդագրությունները մեկնաբանելով՝ հաղորդավարը կատակով նշել է, որ շուտով կավարտի իր կարիերան։

«Ես շաբաթական հազիվ երեք անգամ եմ թենիս խաղում։ Ինձ կորտ են բերում պատգարակով։ Իսկ այնտեղից՝ թռիչքների։ Կինս լաց է լինում»,- հեգնանքով պատասխանել է Յակուբովիչը, ում հայտարարությունը փոխանցել է նրա համերգային տնօրեն Թաբրիզ Շախիդին։

Հաղորդավարըն իր առողջական խնդիրների մասին լուրերն անվանել է «լիակատար անհեթեթություն»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս