Բաժիններ՝

Ֆիցոն ուրբաթ օրը Սլովակիայում կհանդիպի Զելենսկիի հետ

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն սեպտեմբերի 5-ին կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ երկրի արևելքում։ Այդ մասին Ֆիցոն հայտարարել է ֆեյսբուքյան տեսաուղերձում։

Մինչ այդ, Չինաստանում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը նշող տոնակատարությունների ժամանակ, Ֆիցոն երկկողմ հանդիպումներ կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։

Սլովակիայի վարչապետը Չինաստանում անցկացված շքերթին ներկա միակ ԵՄ առաջնորդն է։

Սլովակիան, ինչպեսև Հունգարիան, վերջին շաբաթներին բազմիցս հայտարարել է «Դրուժբա» նավթամուղով ռուսական վառելիքի մատակարարումների խաթարման մասին։ Երկու երկրներն էլ խնդրել են Եվրահանձնաժողովին ապահովել իրենց էներգետիկ անվտանգությունը։

Ֆիցոն այն քիչ ԵՄ առաջնորդներից է, ով Մոսկվա է այցելել լայնածավալ պատերազմի սկսվելուց ի վեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930