Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն նոր շտաբ է տեղակայել Ռուսաստանի սահմանների մոտ

ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի տարածաշրջանային հրամանատարության շտաբը իր աշխատանքն է սկսել սեպտեմբերի 1-ին Ֆինլանդիայի Միկելի քաղաքում, որտեղ այն գործում է Ֆինլանդիայի ցամաքային զորքերի շտաբի հետ համատեղ: Այս մասին հայտնում է Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը։

Նշենք՝ Միկելին գտնվում է Ռուսաստանի սահմանից մոտ 140 կմ հեռավորության վրա և Սանկտ Պետերբուրգից 304 կմ հեռավորության վրա: Առաջին փուլում շտաբում կներգրավվեն տասը մասնագետներ, իսկ առաջիկա տարիներին նախատեսվում է նրանց թիվը հասցնել մոտ 50-ի: Հրամանատարական կազմը կձևավորեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների, այդ թվում՝ Ֆինլանդիայի ներկայացուցիչները:

Շտաբի հիմնական խնդիրները ներառում են ՆԱՏՕ-ի ցամաքային ուժերի ղեկավարումը և հյուսիսային տարածաշրջանում ազգային բանակների գործողությունների համակարգումը, այդ թվում՝ համատեղ զորավարժությունների պլանավորումը, նախապատրաստումը և անցկացումը, նշվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930