
Վախճանվել է քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Մանֆրեդ Էյգենը

91 տարեկան հասակում մահացել է գերմանացի գիտնական, քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Մանֆրեդ Էյգենը: Այդ մասին հայտնել է Գյոթինգենի Մաքս Պլանկի Կենսաֆիզիկական քիմիայի ինստիտուտը:
Էյգենը Նոբելյան մրցանակը անգլիացի գիտնականներ Ռոնալդ Նորիշի եւ Ջորջ Փորթերի հետ միասին ստացել էր 1967 թվականին գերարագ քիմիական ռեակցիաների հետազոտությունների բնագավառում կատարած աշխատանքների համար:
«Մանֆրեդ Էյգենի հետաքրքրությունները դուրս էին գալիս նրա մասնագիտության եւ բնական գիտությունների շրջանակներից»,-նշել է Մաքս Պլանկի Կենսաֆիզիկական քիմիայի ինստիտուտի տնօրեն Շտեֆան Հելը հետազոտողի մահվան կապակցությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: