Վնասվածքների կանխարգելման խորհուրդներ՝ ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ

ՀՀ առողջապահության նախարարությունն ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ վնասվածքների կանխարգելման խորհուրդներ է ներկայացրել:

Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Նախադպրոցական տարիքից երեխաներին սովորեցրե՛ք ճանապարհատրանսպորտային անվտանգության կանոնները (ճիշտ անցնել փողոցը և այլն):
  • Փողոցն անցնել միայն հետիոտնի անցումով և կանաչ լույսի ժամանակ:
  • Մեքենայի մեջ երեխաներին նստեցնել տարիքին համապատասխան մանկական նստատեղերում, 7 տարեկանից բարձր տարիքում ամրագոտիներ կապել` անգամ ամենակարճ տարածության տեղափոխելու դեպքում:
  • Հեծանիվ կամ ինքնագլոր վարելու պարագայում կրել պաշտպանիչ հանդերձանք` սաղավարտ, ծնկակալներ, արմնկակալներ:
  • Հեծանիվի առջևի մասում ապահովել լապտերի, նաև առջևի, հետևի մասերում և անիվների վրա՝ անդրադարձիչների առկայություն:
  • Երեխաներին ճանապարհներին նկատելի դարձնելու համար հագցնել սպիտակ, վառ գույնի կամ անդրադարձնող տարրեր պարունակող կտորից հագուստ (օրինակ` հագուստին ամրացված անդրադարձնող զոլեր կամ ուսապարկ):

Ինչպե՞ս լարված իրավիճակները հաղթահարել և պահպանել հանգստի ռեժիմը

  • Սովորեցրե՛ք լուծել կոնֆլիկտները խաղաղ ճանապարհով:
  • Զրուցե՛ք երեխայի հետ՝ օգնեք ճանաչել և վերահսկել հույզերը:
  • Խրախուսե՛ք խնդիրների դեպքում վստահելի մեծահասակներին դիմելու սովորությունը:
  • Համոզվե՛ք, որ ձեր երեխան գիտի՝ ինչպես կապ հաստատել ձեզ հետ և ում դիմել արտակարգ իրավիճակում:

Անվտանգություն տանը և դպրոցում

Կարդացեք նաև

  • Սուր, կտրող, ծակող, այրող առարկաները երեխաներից հեռու պահել։

Հիշեք՝ երեխաների անվտանգությունը սկսվում է տեղեկացվածությունից

Տեսանյութեր

Լրահոս