Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ քննարկել է «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցը:
Փարիզում այս երեկո կմատուցվի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա ընթրիք, որին կմասնակցեն քաղաքական, մշակութային գործիչներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
«Եկավ, խոսեց մեզ հետ ու խոստացավ, որ հունիսին ճանապարհի վերանորոգման աշխատանքները կսկսեն: Կարծես թե ամեն ինչ նորմալ անցավ»,- 168.am-ի հետ զրույցում ասացին Դվին համայնքի բնակիչները:
Զինվորական դատախազության ստորաբաժանումների 2018թ. գործունեությունն ամփոփելու նպատակով ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանն այցելել է Լոռու, Սևանի, Շիրակի, ինչպես նաև թիվ 1, թիվ 2 և թիվ 3 կայազորային դատախազություններ:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ՀՀ մարզպետների մասնակցությամբ այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացվել՝ նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև ՀՀ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն ու ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը։
Պետական վերահսկողական ծառայության լրատվական բաժնի պատասխանատու Զարուհի Մեջլումյանը հերքում է տարածված տեղեկությունները, թե ինքն ազատվել է պաշտոնից։ Այդ մասին լուրերը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Մեջլումյանը որակել է հետապնդում իր անձի նկատմամբ։
Պատրաստության պլանի համաձայն` 5-րդ բանակային զորամիավորումում անցկացվել են ենթակա զորամասերի և ստորաբաժանումների հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների, հրամանատարների սոցիալ-իրավական ապահովման գծով օգնական սպաների, սպա-հոգեբանների մասնագիտական մեկօրյա հավաք-պարապմունքներ:
Վրաստանի իրավասու մարմինների կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվողներ Արմեն Կարադավիդովին և Ալբերտ Բլբուլյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը:
Փետրվարի 5-ին, ժամը 16:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին անցել է Երևան քաղաքի Դավթաշեն կամրջի արգելապատնեշը և սպառնում է ցած նետվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է խաբեությամբ և վստահությունը չարաշահելով խոշոր չափի հափշտակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա փետրվարի 6-ին: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի փետրվարի 9-ի 2018 թվականի դատավճռով 2 տարի ազատազրկման դատապարտված Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեն ԱՀ ոստիկանության քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելուց հետո 2019 թ. փետրվարի 2-ին ազատ է արձակվել:
Փետրվարի 5-ին, ժամը 13:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարկավագի փողոցի թիվ 68 հասցեում գտնվող Ռուս ուղղափառ եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Փետրվարի 5-ի ցերեկը, 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
92 տարեկան հասակում Լոս Անջելեսում մահացել է ամերիկացի հանրաճանաչ դերասանուհի Ջուլի Ադամսը:
Գերմանիա» ավիաընկերությունը հայտարարել է իր սնանկացման վերաբերյալ. դադարեցվել են Բեռլին-Երևան ուղիղ չվերթները:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը փետրվարի 5-ին պատարագ է մատուցել Աբու Դաբիի մարզադաշտում:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 32-ամյա երիտասարդի մահվան դեպքի առթիվ:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ապօրինի ձեռնարկատիրության և հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացվել։
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը՝ տիկնոջ Անժելա Թանկյանի հետ օգնել է Հայաստանի տարբեր բնակավայրերի ավելի քան 200 անապահով ընտանիքների:
Փետրվարի 4-ին, ժամը 20.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց է դիմել մի քաղաքացի:
Հայաստան է բերվել ռուսական «Տրանսմաշխոլդինգ» ընկերության արտադրության ԷՊ2Դ նոր էլեկտրագնացքը, որը գնվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ներդրումային ծրագրի շրջանակներում:
Ս.թ.փետրվարի 4-ին ժամը 16:00-ի սահմաններում, տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչի արտանետված շմոլ գազից թունավորվել և «Հանրապետական բժշկական կենտրոն» են տեղափոխվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝1951թ.ծնված Ի.Հ-ն և 1946թ.ծնված Ա.Հ-ն։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքնությունը։
Պարզվել է, սակայն, որ օգնությունը իրականում տրամադրվում է մի ՍՊԸ կողմից, մինչդեռ օգնություն բաժանողները քաղաքացիներին ներկայացնում են համայնքապետի թեկնածուի անունից:
Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում (այսուհետ՝ Կենտրոն) իրականացված մշտադիտարկման այցի արդյունքները: Դրանք ենթարկվել են մանրամասն վերլուծության՝ ՀՀ օրենսդրությանը և միջազգային չափանիշներին համապատասխանության տեսանկյունից:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Փետրվարի 3-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանության Թալինի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Նոր Արթիկ-Բագրավան ճանապարհին Արագածավան գյուղի բնակիչ ոմն Ժիրո դանակահարել է եղբորը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: