
Սեպտեմբերի 2-ի առաջարկս, խնդրանքս, կոչս աշխարհի ցանկացած հայի էլի նույն է՝ եկեք բոլոր հայերով, աշխարհի ցանկացած կետում, առնվազն այդ 24 ժամն ապրենք Արցախով. Թևան Պողոսյան

Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սեպտեմբերի 2-ի առաջարկս, խնդրանքս, կոչս աշխարհի ցանկացած հայի էլի նույն է՝ եկեք բոլոր հայերով, աշխարհի ցանկացած կետում, առնվազն այդ 24 ժամն ապրենք Արցախով։
Իսկ Երևանում, հուսամ, որ սեպտեմբերի 2-ին հազարավոր հայերի հոսք կլինի դեպի Արցախի Հանրապետության ներկայացուցչություն (ք.Երևան, Նաիրի Զարյան 17 ա/2): Ամբողջ օրվա ընթացքում, ցանկացած պահի՝ ում երբ հարմար է, այցելենք Արցախի Հանրապեության ներկայացուցչություն, թեկուզ մի 5 րոպեով, և մեր սրտի, հոգու և մտքի աջակցությունը հայտնենք որ Արցախը հայ ազգի համար կա, և այն հայկական է:
Սեպտեմբերի 2-ը սոցցանցերի միջոցով դարձնենք Արցախի օր, օրինակ՝ եղել են առաջարկներ, որ օգտագործենք հեշթեգեր:
Ահա մի քանիսը, որը կարող եք օգտագործել՝ ըստ ձեր ցանկության և հարմարավետության: Կարող եք ստեղծագործել և հենց ձերը հեշթեգը ստեղծել, ինչպես ճիշտ կհամարեք:
#WithArtsakh
#ArtsakhStrong
#UnitedforArtsakh
#քեզհետարցախ
#սիրտարցախ
#միշտմիասինարցախ
#հայկականարցախ
Այցելեք խմբերով, մենակ, անկախ ամեն ինչից:
Արցախը միշտ է իմացել ինչպես միավորել, և վստահ եմ, որ այդ օրն այն մեզ նորից կմիավորի:
Արցախը մեր բոլորի կարիքն ունի»: