Բաժիններ՝

Հայաստանի հավաքականը անցկացրել է առաջին մարզումը Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է սեպտեմբերյան մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, մեր ընտրանին անցկացրել է առաջին մարզումը հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։

Նշենք, որ առաջին մարզումը բաց են թողել Տիգրան Բարսեղյանը, Լուկաս Սելարայանը, Վահան Բիչախչյանը և Նաիր Թիկնիզյանը։

Տիգրան Բարսեղյանը, Նաիր Թիկնիզյանը և Վահան Բիչախչյանը թիմին կմիանան վաղը՝ սեպտեմբերի 2-ին, իսկ Լուկաս Սելարայանը՝ սեպտեմբերի 3-ին։

Սեպտեմբերի 6-ին Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Պորտուգալիայի ընտրանուն, իսկ երեք օր անց կմրցի Իռլանդիայի հավաքականի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930