
Ապարանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում

Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին, փետրվարի 7-ի ժամը 20:00-ի դրությամբ, թույլ ձյուն է տեղում: Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից՝ հավելելով, որ
Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Ըստ աղբյուրի՝ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: