Բաժիններ՝

Գազայի համար մարդասիրական օգնություն տեղափոխող «Գլոբալ Սումուդ» նավատորմը վերադարձել է Բարսելոնայի նավահանգիստ

Գազայի հատված ուղևորվող «Գլոբալ Սումուդ» մարդասիրական նավատորմը ստիպված է եղել վերադառնալ Բարսելոնա՝ նավարկելուց ընդամենը մի քանի ժամ անց։ Այդ մասին տեղեկացնում է  Euronews-ը։

Անկլավ մարդասիրական օգնություն հասցնելու առաքելությանը խոչընդոտել են եղանակային պայմանները։ Ուղևորության կազմակերպիչները հավելել են, որ վերադառնալու որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ նավատորմի երթուղու երկայնքով քամու արագությունը հասել է ժամում 56 կիլոմետրի, ինչը վտանգ է ներկայացնում փոքր նավերի համար։

Իսպանիայի ազգային օդերևութաբանական գործակալությունը մեկ օր առաջ նախազգուշացրել էր Կատալոնիայում և երկրի այլ ափամերձ շրջաններում ուժեղ անձրևների և փոթորիկների մասին։

Ըստ տեղեկությունների՝ նավարկությունը հետաձգվել է, սակայն հայտնի չէ, թե երբ այն կիրականացվի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930