ՄԻՊ ներկայացուցիչը և բժիշկն անցած ուրբաթ երեկոյան այցելել են Մանվել Գրիգորյանին: ՄԻՊ Արման Թաթոյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքը խոսել է Գրիգորյանի փաստաբանի հետ:
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից տարածքում արդեն այս տարի սրճարանների փոխարեն կկառուցվի նոր պուրակ:
Մայր Աթոռի սոցիալական ծառայության նախաձեռնությամբ Սպիտակի և Գյումրիի 10 անօթևան ընտանիքներ կստանան բնակարաններ: Նախաձեռնությունը կյանքի է կոչվում Հայ առաքելական սուրբ եկեղեցու թեմերի ֆինանսական աջակցությամբ:
Պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ խնդիրն անպայման կքննարկվի հանձնաժողովում՝ հասկանալու, թե ինչ մեխանիզմների բացակայությունն է, որ դեպքի մասին միայն մեկ ամիս հետո հայտնի դարձավ. «Եթե ինչ-որ մեկը թերացել է, հանձնաժողովը հետամուտ կլինի դրա բացահայտմանը:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, 15-ի և 16-ի ցերեկը նույնքան կնվազի:
ԱՄՆ քաղաքացի, ազգությամբ թուրք, հակահայ լոբբիստ Քևին Օքսուզի վերաբերյալ դատավճիռը Կոլումբիայի նահանգի շրջանային դատարանը կհրապարակի փետրվարի 11-ին:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանը դատական հայց է ներկայացրել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ եւ այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Սարգիս Երիցյանի նախագահությամբ այդ գործով դատական նիստն էր:
Փետրվարի 11-ին, ժամը 08:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ-Վազաշեն ավտոճանապարհին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:
Չկա առավել թանկ բան, քան մարդու կյանքը: Չկան խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծել: Չկան հարցեր, որոնք անհնար է կարգավորել երկխոսության միջոցով: Այս օրերին ևս դիմել ենք Հովհաննես Գալստյանին՝ կյանքի համար սպառնալիք հանդիսացող հացադուլը դադարեցնելու խնդրանքով, մեզ հասու բոլոր միջոցներով խնդրի կարգավորմանն աջակցելու առաջարկով, բայց կինոռեժիսորն անդրդվելի է:
Փետրվարի 9-ին կյանքի 86-րդ տարում Կալիֆոռնիայում վախճանվել է Ուոլթ Դիսնեյի փեսան եւ The Walt Disney Company-ի նախկին գլխավոր տնօրեն Ռոն Միլլերը:
Նա նշեց, որ այսօր առավոտյան զանգել և ճշտել է, որ իրականում կա նման բան. «Սա ուղղակի շոկ է»:
Դիլիջանի սոցիալական աջակցության գործակալության պետը կալանավորվել է:
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ է դրել ՀՀ «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «ՀՀ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագծերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Ա. Սիմոնյանը:
Ինչպես տեղեկացրել էինք՝ փետրվարի 6-ին, ժամը 09.45-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Իսակովի պողոտայում վրաերթի էր ենթարկել 20-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը շնորհավորել է Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին` ծննդյան 90-ամյակի կապակցությամբ:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այսօր հրապարակեց ձվի շուկայի ուսումնասիրության արդյունքները, որը սկսվել էր Ամանորի նախաշեմին՝ դեկտեմբերի 31-ին՝ մայրաքաղաքի մի քանի խոշոր սուպերմարկետներում արձանագրված իրացվող ձվի ծավալների նվազման առնչությամբ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ուղերձ է հղել գիտության մեջ կանանց և աղջիկների միջազգային օրվա կապակցությամբ:
168.am-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի փաստբանական խմբի անդամ Արսեն Մկրտչյանը տեղեկացրեց, որ Մ. Գրիգորյանը շարունակում է մնալ հիվանդանոցում և, ինչպես «Նաիրի» ԲԿ փոխտնօրեն Անատոլի Գնունին էր ասել, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 11-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել պատժախուց տեղափոխված կալանավորված անձանց և դատապարտյալների արտաքին աշխարհի հետ կապից մեխանիկական զրկում նախատեսող օրենսդրական կարգավորումները:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քիչ առաջ բժշկական կենտրոնում մահացել է «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ զինված հարձակման ժամանակ վիրավորած 21-ամյա Ջիվան Հարությունյանը։ Վերջինս՝ ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի ազգականներից է։
ՀՀ Արտակարգ իրավիճակների (ԱԻ) նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրաժարվել է աշխատանքը շարունակել նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանի մամլո խոնակ Սաթենիկ Ասիլյանի հետ, փոխարենը նա համակարգ է վերադարձնում ոլորտի գիտակ Նիկոլայ Գրիգորյանին:
ՀՀ տարածքում փետրվարի 11-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Փետրվարի 11-ին, ժամը 01:02-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Հարավարևմտյան թաղամասում՝ «Նեպտուն» մարզահամալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք, տուժածը հոսպիտալացվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հանրապետության տարածքում փետրվարի 11-ի ցերեկը Սյունիքում և Արցախում, 11-ի գիշերը առանձին շրջաններում, փետրվարի 15-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով, տեղ-տեղ նաև՝ մառախուղ: Փետրվարի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հաջորդ օրն այդ փոխինձով խաշիլ և անուշեղեն էին պատրաստում:
Նա պետք է խաղաղության մեջ լինի Աստծու, սեփական խղճի և շրջապատող մարդկանց հետ:
Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը, սակայն դեպքի մասին պաշտպանության նախարարությունն ու ՀՀ քննչական կոմիտեն որևէ տեղեկություն չեն հայտնել, պաշտոնական հաղորդագրություն գերատեսչությունների կայքերում տեղադրված չէ:
Միացյալ Նահանգներում բնակվող Լիա Բաբայանը մեկն է այն հազարավոր հայերից, ովքեր Բաքվում 90-ականների սկզբին ականատես են եղել հայերի դեմ իրականացված ջարդերին:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի տիկինը՝ Գոհար Աբաջյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ անդրադարձել է իր հետ կապված քննարկվող թեմաներին: