
Որոշ հիվանդանոցներ հրաժարվել են Արսեն Թորոսյանի առաջարկի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռ հունվարի 24-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց չարորակ նորագոյացությունների դեպքում քաղաքացիների վիրահատությունները բացարձակ անվճար իրականացնելու մասին: Մինչեւ հիմա վիրահատությոունները պետպատվերի շրջանակներում համավճարի սկզբունքով էին իրականացվում:
Առողջապահության նախարարությունից մեզ տեղեկացրին, որ վիրահատությունները կատարվելու են այն բուժհաստատություններում, որոնք կբավարարեն պահանջներին եւ կունենան ուռուցքաբանության լիցենզիա: Նշենք, որ տեւական ժամանակ է՝ «Ժողովուրդ» օրաթերթ են զանգահարում մի շարք քաղաքացիներ եւ հետաքրքրվում, թե երբվանից են մեկնարկելու անվճար վիրահատությունները:
Պարզվում է` նրանք իրենց հետաքրքրող պատասխանները չեն ստանում անգամ բուժհաստատություններից: Մինչ այդ նկատենք, որ քաղցկեղի վիրահատությունը անվճար կլինի այն հիվանդանոցներում, որոնք կստորագրեն պայմանագիրը նախարարության հետ: Եւ այս դեպքում տվյալ ԲԿ-ն չի կարողանա վճարովի հիմունքներով քաղցկեղային հիվանդությունների դեպքում վիրահատություններ անել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: