Բաժիններ՝

Որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ախուրյանի, Արագածի, Ապարանի, Արթիկի, Սևանի, Լոռիի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Թալին-Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածում թույլ ձյուն է տեղում:

Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս