Բաժիններ՝

Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Opel»-ը․ կա 5 վիրшվոր

Երեկ՝ օգոստոսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 16 կմ հատվածում բախվել են «Toyota» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 վարորդները և 3 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Opel»-ի գազի բալոնի փականը և փրկարարական մեքենայով «Toyota»-ի ուղևորին տեղափոխել բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս