Բաժիններ՝

Մասկի հայրը պատմել է, որ որդին խնդրել է իրեն չգնալ Մոսկվա

Իլոն Մասկի հայրը՝ գործարար Էրոլ Մասկը, խոստովանել է, որ որդին խնդրել է իրեն չգնալ Մոսկվա, բայց նա չի լսել և տպավորված է եղել Ռուսաստանի մայրաքաղաքի անվտանգությամբ։

Ավելի վաղ Էրոլ Մասկը РИА Новости-ին տված հարցազրույցում շատ ջերմորեն է խոսել Մոսկվայի մասին՝ այն անվանելով հիանալի քաղաք։

«Էլոնը խնդրեց ինձ չգնալ։ Նույնը արեց նաև մի եվրոպական թագավորական ընտանիք, որի հետ ես շատ մտերիմ եմ։ Բայց ես գնացի։ Եվ ինձ շատ դուր եկավ»,- ասել է Էրոլ Մասկը իսպանական Mundo թերթին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Մոսկվան «իսկական մարգարիտ» է։ «Ամեն ինչ մաքուր է և կոկիկ։ Անվտանգության բարձր մակարդակ։ Այն իդեալական քաղաք է»,- ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930