
Ադրբեջանի բողոքը, թե «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» պահանջները ՀՀ-ն չի կատարել, անհիմն է համարվել. ԲՆ

2011 թվականին Ադրբեջանը բողոք էր ներկայացրել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողով, որով Հայաստանին մեղադրել էր «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» (Էսպո, 1991թ.) կոնվենցիայի պահանջները չկատարելու մեջ։
Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այսօր՝ փետրվարի 7-ին, կոնվենցիայի կողմերի միջանկյալ հանդիպման ժամանակ Հայաստանի պատվիրակության ներկայացրած փաստերի հիման վրա ընդունվել է պաշտոնական որոշում, որով հաստատվել է, որ Հայաստանը լիովին կատարել ու կատարում է միջազգային կոնվենցիայի դրույթները, և Ադրբեջանի բողոքն անհիմն է համարվել։
Բնապահպանության նախարարությունը սպասարկում է 22 միջազգային կոնվենցիա, համաձայնագիր և արձանագրություն (այդ թվուն՝ Էսպո կոնվենցիան), որոնցից 8-ը ԵՄ GSP+ ռեժիմի պահանջ են։
«Անդրսահմանային համատեքսում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի շրջանակներում կատարված գործողությունները իրականացվել են Արտաքին գործերի ու Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունների հետ։