
«Հիպոթեկային վարկերի աճի տեմպը մեծանում է՝ հատկապես կառավարության որոշումների ազդեցության ներքո». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2018 թվականին հայաստանյան բանկերի տրամադրած հիպոթեկային վարկերի ծավալը 20 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշներին:
Հեղափոխությունից հետո բանկերը, ըստ էության, տրամադրել են նույնքան հիպոթեկային վարկ, որքան ողջ նախորդ տարվա ընթացքում, իսկ բանկային տոկոսադրույքները շարունակաբար նվազում են:
Ընդ որում, հիպոթեկային վարկերի աճի տեմպը մեծանում է՝ հատկապես կառավարության որոշումների ազդեցության ներքո:
«Բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակներում՝ 2018թ. նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի նկատմամբ աճը՝ 41 տոկոս, դեկտեմբերը դեկտեմբերի նկատմամբ աճը՝ 85 տոկոս, 2019 թվականի հունվարը 2018 թվականի հունվարի նկատմամբ՝ աճը 131 տոկոս:
131 տոկոս. սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության ազատ, իրավատեր, երիտասարդ քաղաքացին ապագան կապում է սեփական հայրենիքի, բացառապես սեփական հայրենիքի հետ»:
2018 թվականին հայաստանյան բանկերի տրամադրած հիպոտեկային վարկերի ծավալը 20 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա…
Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Donnerstag, 7. Februar 2019