Նախկին պաշտոնյաների մասով աղմկոտ քրգործերն այնքան շատ են, որ ՀՔԾ-ն դիմել է այլ քննիչների. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո իրավապահ համակարգում նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ մի շարք քրեական գործեր հարուցվեցին, եւ այդ գործերը նախաքննության համար ուղարկվեցին Հատուկ քննչական ծառայություն:

Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` այդ քրեական գործերն այնքան մեծածավալ են, բազմադրվագ, ըստ այդմ, ՀՔԾ քննիչներն այնպիսի ծանրաբեռնվածության տակ են ընկել դրանց պատճառով, որ ստիպված են եղել քննչական խմբերում քննիչներ ընդգրկել նաեւ ՀՀ քննչական կոմիտեից ու ԱԱԾ քննչական վարչությունից: Սա արվել է նաեւ այն պատճառով, որ նախաքննական մարմինը կարողանա սեղմ ժամկետներում ավարտել այդ քրեական գործերի նախաքննությունն ու այն ուղարկել դատարան:

Ի վերջո, շուտով կլրանա նախաքննության մեկ տարին, ու եթե աղմկահարույց քրեական գործերով ավարտ չհայտարարեն, ապա պետք է բերեն հիմնավորումներ: Ուստի գործընթացն արագացնելու համար որոշվել է պարզապես համալրել թիմը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031