Գյումրիում ռուս զինծառայողի դանակահարության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Գյումրիի գիշերային ակումբներից մեկում մարտի 8-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող, ՌԴ քաղաքացի 22-ամյա Ռաջան Կաժիմիրովի դանակահարության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Ըստ նախնական տվյալների՝ վիճաբանությունը տեղի է ունեցել կայարանամերձ հրապարակում գտնվող գիշերային ակումբներից մեկում, մարմնական վնասվածքներով նրան ծառայակիցները տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն, քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»-ասաց Խաչատրյանը:
ՌԴ քաղաքացին «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ գտնվում է Գյումրիի բժշկական կենտրոնում: