Բաժիններ՝

ԵԿՄ-ն հերքում է հայտարարությունը, թե Վազգեն Սարգսյանի օրոք միության անդամության վկայականներ են վաճառվել

Երկրապահ կամավորականների միությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ հերքելով հայտարարությունը, թե Վազգեն Սարգսյանի օրոք ԵԿՄ անդամության վկայականներ են վաճառվել:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Երկրապահ կամավորականների միության նորընտիր վարչությունը խստորեն դատապարտում է Ա. Խուդավերդյանի այն անհիմն հայտարարությունը, ըստ որի 1996թ. ԵԿՄ հիմնադիր հավերժ նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանի օրոք ԵԿՄ անդամության վկայականներ են վաճառվել:

ԵԿՄ վարչությունը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ դա ստոր զրպարտանք է Սպարապետի հիշատակի հանդեպ. Վազգեն Սարգսյանի անմիջական ղեկավարման ներքո գտնվող ԵԿՄ-ում, բոլորին է հայտնի, նման երևույթներն իսպառ բացառվում էին: Կոչ ենք անում և պահանջում այսուհետ զերծ մնալ Սպարապետի և ազատամարտի մասնակիցների անունը շահարկելուց»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930