Բաժիններ՝

Ֆրանսիական համալսարանի մոտ գտնվող վերնանցումից քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել

Ապրիլի 11-ին, ժամը 14:12-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի փողոցում՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի մոտակայքում գտնվող վերնանցումից, քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացիներին հաջողվել է Ա.Գ.-ին (ծնված 1999 թ.) իջեցնել վերնանցումից: Ա.Գ.-ն մոտեցել է Արաբկիրի թաղապետարան, որտեղ վերջինիս ինքնազգացողությունը վատացել է:

Փրկարարներն Ա.Գ.-ին իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Քաղաքացին հոսպիտալացվել է «Արմենիա ՀԲԿ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930