Խաղաղապահները դարձել են հատուկ դպրոցի սաների կնքահայրեր
ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի զինծառայողները դարձել են հատուկ դպրոցի սաների կնքահայրեր:
Ինչպես հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության «Հայզինվոր» հանդեսը, N 11 հատուկ դպրոցի 14 սաների մկրտությունը տեղի է ունեցել Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում: Մկրտության արարողությունը կատարվել է ավագ գնդերեց տեր Ենովք քահանա Եսայանի ձեռամբ:
Արարողությունից հետո երեխաներին անակնկալ է մատուցվել. նրանց մուլտհերոսների մասնակցությամբ ուրախ համերգային ծրագիր է ներկայացվել:
Զինծառայողների կողմից հատուկ դպրոցների սաների մկրտության կնքահայրությունը ստանձնելը հավակնում է դառնալ բարի ավանդույթ: