Իրավապահ համակարգի ամոթը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հիշում եք, ապրիլի 2-ին` քառօրյա պատերազմի տարելիցի օրը, Եռաբլուր զինվորական պանթեոնում մեքենաներ էին թալանվել, այդ թվում՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Արմենակ Ուրֆանյանի մորաքրոջ տղայի մեքենան: Այդ դեպքի բացահայտման աշխատանքները ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն իր անձնական հսկողության տակ էր վերցրել:

Ավելին, դեպքի հաջորդ օրը Օսիպյանը հայտնել էր, որ ավտոմեքենաներից գողություն կատարելու մեղադրանքով կան կասկածյալներ:

Սակայն պարզվում է` մինչեւ հիմա այս քրեական գործն այդպես էլ չի բացահայտվել:

Թերթին հասած տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինը հարցաքննել է ոստիկանության մատնանշած կասկածյալներին, սակայն այդպես էլ որեւէ ապացույց չի եղել, որ նրանք են թալանել Ապրիլյան զոհերի հարազատներին:

Ավելին, որեւէ ապացույց չի եղել, որ նրանք ընդհանրապես գտնվել են այդ տարածքում: Ու, փաստորեն, պետք է արձանագրենք՝ կատարվածից անցել է ավելի քան մեկ ամիս, սակայն մինչ օրս այն բացահայտված չէ:

Սա, թերեւս, իրավապահ համակարգի ամոթն է:

Ի վերջո, հաշվի առնելով այն փաստը, որ հանցագործությունը տեղի էր ունեցել Եռաբլուրում Ապրիլյան պատերազմի տարելիցի օրը, հաշվի առնելով, որ հանցագործության թիրախ են դարձել պատերազմի զոհերի հարազատները, որ եկել էին սգալու հերոսների մահը` իրավապահ համակարգը պետք է ջանք ու եռանդ չխնայեր կատարվածը օր առաջ բացահայտելու հարցում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031