Բաժիններ՝

Մահացել է ամերիկացի դերասանուհի Բարբարա Փերրին

97 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի դերասանուհի Բարբարա Փերրին: Այդ մասին հայտնել է The Hollywood Reporter հրատարակությունը: Ընտանիքի ներկայացուցիչ Դեւիդ Վան Դոյզենի խոսքով՝ Բարբարան մահացել է բնական պատճառներով Հոլիվուդի իր տանը:

Բարբարա Փերրին ծնվել է 1921 թվակականի հունիսի 22-ին Նորֆոլք քաղաքում: Իր կարիերայի ընթացքում խաղացել է բազմաթվ կինոժապավեններում, բայց նրան առավել մեծ հռչակ է բերել մասնակցությունը «Դիք Վան Դեյքի շոուն» հեռուստատեսային հաղորդման նկարահանումներին, որտեղ նա կատարել է ծրագրի գլխավոր հերոսներից մեկի՝ Մորիս Սորելի կնոջ դերը: Նաեւ Փերրին նկարահանվել է «Շոկային միջանցք» դրամայում եւ ռեժիսոր Սեմուել Ֆուլերի «Մերկ համբույր» ֆիլմում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս