Ի՞նչ արժե բանակից ազատելը. Մի շարք զինակոչիկների մայրեր հայտնվել են ամբաստանյալի աթոռին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում հատկապես մայրերն անում են ամեն ինչ իրենց որդիներին ժամկետային զինծառայությունից ազատելու համար: Ու հիմա մի շարք անձինք, հիմնականում զինակոչիկների մայրեր, կաշառք տալու համար հայտնվել են ամբաստանյալի աթոռին:

Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ թեեւ նրանք փորձել են կաշառք տալով որդիներին ազատել զինծառայությունից կամ տեղափոխել հետագա ծառայության համար ավելի հարմար վայր, բայց եւ վերջում խարդախության զոհ են դարձել: Անձը, որին տվել են այդ գումարները, յուրացրել է դրանք՝ չկատարելով խոստումը:

Նշենք, որ կաշառքի չափը 2500 դոլարից մինչեւ 8000 դոլար է կազմել: Թե ինչ որոշում կկայացնի դատարանը, ցույց կտա ժամանակը: Մինչ այդ սպասենք այս գործերով զարգացումներին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս