Բաժիններ՝

Աշտարակ քաղաքում գլխի ծանր վնասվածք ստացած երեխայի վիրահատությունը բարեհաջող է անցել

Աշտարակ քաղաքում այսօր դժբախտ պատահարի հետևանքով հիվանդանոցում հայտնված 12-ամյա տղայի վիրահատությունը բարեհաջող է ավարտվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը:

«Այսօր Աշտարակ քաղաքում դժբախտ պատահարի հետևանքով գլխի շրջանում ծանր վնասվածք ստացած երեխայի բարդ վիրահատությունը բարեհաջող է ավարտվել: Մնում է լավագույնը հուսալ և սպասել: Աստված օգնական»,- գրել է մարզպետը:

Հիշեցնենք, որ 12-ամյա տղան, ընկնելով երկաթբետոնե կոնստրուկցիայի վրա, ստացել էր ծանր գանգուղեղային վնասվածք և տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031