Բաժիններ՝

«Ինձ նկարներ են ուղարկել, որ նմանատիպ կազմակերպություններն իրենց գովազդային վահանակները հանել են». Հովհաննես Հովհաննիսյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը կուրսային, դիպլոմային աշխատանքների վաճառքով զբաղվող կազմակերպությունների գովազդն արգելող օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել: Մինչ երկրորդ ընթերցումն անգամ որոշ կազմակերպություններ հանել են իրենց գովազդային վահանակները:

ԱԺ-ում «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի երկրորդը ընթերցմանն այս մասին ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:

«Գիտական և ուսանողական հանրույթի կողմից բավականին դրական արձագանքներ են ստացվել: Ինձ նկարներ են ուղարկել, որ նմանատիպ կազմակերպություններն իրենց գովազդային վահանակները հանել են՝ նույնիսկ չսպասելով երկրորդ ընթերցմանը: Բուհերում էլ քննարկումներ են եղել էլեկտրոնային գործիքներ ներդնելու համար, որով կարողանան արգելել գրագողությունը»,-ասաց Հովհաննիսյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ փորձագետների և շահագրգիռ անձանց հետ աշխատում են, նախատեսում են, որ նմանատիպ ծառայությունները լիովին արգելեն:

Նախագիծն ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ստացել է դրական եզրակացություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս