 
                        «Վաղը կներկայացնեմ 100 փաստ Նոր Հայաստանի մասին». Նիկոլ Փաշինյան
 
                                    Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի հայրենակիցներ. ձեր կամքով իմ վարչապետ ընտրվելու 1 տարվա կապակցությամբ՝ վաղը հանդես կգամ մամուլի ասուլիսով, որի ընթացքում կներկայացնեմ 100 փաստ Նոր Հայաստանի մասին, բացառապես փաստերով արձանագրելու համար այն մասշտաբային փոփոխությունները, որ տեղի են ունեցել մեր երկրում:
Ասուլիսին ուղիղ եթերում կարող եք հետեւել ժամը 10.30-ից»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        