 
                        Աշխատանքները թերի կատարելու պատճառով «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ն չի վճարվել
 
                                    Մայիսի 6-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որում երևում էր, որ Երևան-Եղվարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհին փոսային նորոգման աշխատանքները կատարվում են ջրափոսերի պայմաններում:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ից սկսած՝ «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ն աշխատանքները կատարում է մեծ թերություններով և ոչ ժամանակին:
Ապրիլ ամսվա ընթացիկ պահպանման գումարը նախարարության կողմից կազմակերպությանը չի վճարվել և քննարկվում է կապալառուի հետ պայմանագրի լուծման հարցը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        