Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հունիսի 28-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 15.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղի 10-րդ շարքի թիվ 8–20 և 5-րդ փողոցի թիվ 47- 65 առանձնատների գազամատակարարումը:
Բարերար Արա Թովմասյանը, որը ավելի քան երեսուն տարի ապրում է Հայաստանի սահմաններից դուրս` ԱՄՆ-ում, սեփական նախաձեռնությամբ լվանում է Երևանի մանկական երկաթուղու փոշու մեջ կորած արձանները` փորձելով կենդանացնել, նոր գույն ու փայլ հաղորդել դրանց:
Լոռու և Տավուշի մարզեր կատարած աշխատանքային այցի շրջանակում նախարար Սուրեն Պապիկյանը՝ փոխնախարար Լիլիա Շուշանյանի ուղեկցությամբ ճանաչողական այց է կատարել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայր և տեղում ծանոթացել լեռնահանքային համալիրին։
Երևանի ավագանու երեկվա նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը բանավոր առաջարկ էր արել, որպեսզի Երևանում առավելագույն արագությունը 60 կմ/ժ-ից իջեցվի 50 կմ/ժ-ի։
168.am-ի խմբագրություն էր զանգահարել ՀՀ քաղաքացի Գայանե Ահարոնյանը, ով հայտնում էր, որ իր հին անձնագիրը, որտեղ առկա է եղել ԱՄՆ դեսպանատան կողմից տրված 10 տարվա վիզան՝ վնասել են Նոր Նորքի անձնագրային բաժանմունքում, և ինքը չի կարողացել մեկնել ԱՄՆ:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 27-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների հետ, որի ընթացքում քննարկվել են մարզային, համայնքային և ենթակառուցվածքային նշանակության մի շարք հարցեր։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը։
Շիրակի մարզում մեկնարկել է խոտքաղը: 80 տոկոսը խոտի քաղված է, մնում է կապել ու տուն հասցնել:
Երևանում հունիսի 27-ին անցկացվեց գերբարձր էներգիաների աստղաֆիզիկայի բնագավառի «MAGIC» միջազգային համագործակցության տարեկան գիտաժողովը:
Կյանքի 82-րդ տարում վախճանվել է բրիտանացի դերասան Բրայան Մարշալը:
Հունիսի 26-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի բնապահպանական հարցերի հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանը։
Բելառուսում մեծ ուշադրություն է դարձվում Մեծ հայրենական պատերազմի հիշողության պահպանմանը:
Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է կառույցի նոր նախագահի ընտրության հարցին անդրադառնալ ԲԴԽ անդամների բոլոր թափուր տեղերը համալրվելուց հետո` տասնօրյա ժամկետում:
Երևանի Ավան Առինջ թաղամասի 1-ին միկրոշրջանի 1/3 շենքի բնակիչն իր երեք տարեկան երեխային առևանգել է երեխայի մորից ու անտեսելով դատարանի օրինական վճիռը՝ չի վերադարձնում:
Հուլիսի 1-ից ավելի տհաճ վիճակում են հայտնվելու բոլոր այն կաթ արտադրողները, ովքեր սխալ մակնշում կունենան, ես ձեզ խոսք եմ տալիս: Այս մասին ԱԺ Տնտեսական հարցերով հանձնաժողովի կազմակերպած «Կաթնամթերքի շուկայի առկա իրավիճակի վերաբերյալ» թեմայով քննարկմանը հայտնեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։
Հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման նպատակով հունիսի 21-ին ու 22-ին Գեղարքունիքի մարզում ուժեղացված ծառայություն են իրականացրել մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողներն ու Գեղարքունիքը սպասարկող ճանապարհային ոստիկանները
ԽՍՀՄ կրկնակի հերոս, ԽՍՀՄ մարշալ Իվան Խրիստոֆորի Բաղրամյանի անունը կտրվի Վիտեբսկ քաղաքի թիվ 46 միջնակարգ դպրոցին:
Տավուշի սահմանամերձ Բերքաբեր համայնքի «ՆանՍոն» կարի արտադրամասում և Կողբի գեղարվեստի դպրոցում գործող «Երեքնուկ» արհեստանոցում օր օրի ավելանում է պատվերների թիվը։
Երևանի ավագանու «Իմ քայլը», «Լույս» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեցին իրականացված ծրագրերը, խոսեցին խնդիրների մասին:
ՀՀ կառավարությունը Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված և «Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենք-շինություններն ու հողամասը կվաճառի «Ատլանտ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
ՀՀ կառավարությունը Զինված ուժերի կարիքների համար նախատեսված մի շարք գնումներ գաղտնիացրեց և դրանք ներառեց Պաշտպանության նախարարության գնումների գաղտնի անվանացանկում:
ՀՀ կառավարությունը հաստատեց «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի ռեկտորի պաշտոնում Լիլիթ Սևակի Արզումանյանի ընտրության արդյունքները, ինչպես նաև աշխատանքային պայմանագիրը՝ 5 տարի ժամկետով:
Հունիսի 27-ին, ժամը 13:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ-Ազատաշեն ավտոճանապարհին գտնվող տեխսպասարկման կետում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Դոն Պիպո» մականվամբ հայտնի Արթուր Ասատրյանի գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։
Օրերս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ապաինստիտուցիոնալացման քաղաքականության իրականացմանն ուղղված քայլերին:
Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:
Կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց առողջապահության ոլորտում փոփոխությունների մի շարք նախագծեր՝ 0-18 տարեկանների անվճար բուժում, շտապօգնության բարելավում, աշխատավարձերի բարձրացում, և այլն:
26.06.2019 թ.-ին լրատվամիջոցներում հրապարակումներ եղան, որ Դավիթաշենի կամրջի վրա. 36-ամյա տղամարդը ինքնավնասում է կատարել, փորձել է ինքնասպանություն գործել, մեկնած օպերատիվ խմբին նա հայտարարել է, որ պատճառը ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերն է։
Հունիսի 27-ին, ժամը 07:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասի ամառանոցներում՝ գերեզմանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Nissan» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն մեքենան ուղղելու համար:
Հունիսի 27-ին, ժամը 13:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ-Ազատաշեն ավտոճանապարհին գտնվող գազաբալոնի տեղադրման կետում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: