Վթար Մուշավան թաղամասում. տուժածներ չկան

Հունիսի 27-ին, ժամը 07:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասի ամառանոցներում՝ գերեզմանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Nissan» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն մեքենան ուղղելու համար:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Nissan Dualis» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ.Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և դուրս բերել երթևեկելի գոտի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930