 
                        Մարշալ Բաղրամյանի անունը կտրվի Վիտեբսկի միջնակարգ դպրոցին
 
                                    ԽՍՀՄ կրկնակի հերոս, ԽՍՀՄ մարշալ Իվան Խրիստոֆորի Բաղրամյանի անունը կտրվի Վիտեբսկ քաղաքի թիվ 46 միջնակարգ դպրոցին:
Ծրագիրը իրականացրել է Վիտեբսկի քաղաքային գործկոմը «ANIV» հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցության հիմնադրամի հետ համատեղ:
Միջոցառումը տեղի կունենա 2019 թ. Հունիսի 29-ին, քաղաքի տոնական ծրագրի շրջանակներում, Վիտեբսկի 1045-ամյակի ևնացիստական զավթիչների ազատագրման 75-ամյակի կապակցությամբ: Հանդիսավոր արարողությանը մասնակցելու են մարշալի թոռները, Հայաստանի պատվիրակությունը, դիվանագիտական կորպուսի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        