![](/banners/BeFunky-design.jpg)
Կառավարությունը գաղտնիացրեց ԶՈՒ կարիքների համար նախատեսված մի շարք գնումներ
![](https://168.am/wp-content/uploads/2019/03/banak-5.jpg)
ՀՀ կառավարությունը Զինված ուժերի կարիքների համար նախատեսված մի շարք գնումներ գաղտնիացրեց և դրանք ներառեց Պաշտպանության նախարարության գնումների գաղտնի անվանացանկում:
Այս մասին կառավարության որոշման նախագիծը կառավարության հունիսի 27-ի նիստում ներկայացրեց Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
«Նախագծով նախատեսվում է մարել գնումների գործընթացի արդյունքում մի շարք ընկերությունների նկատմամբ ձևավորված կրեդիտորական պարտքը, ինչպես նաև գաղտնիացնել Զինված ուժերի կարիքների համար մի շարք գնումները և դրանք ներառել նախարարության գնումների գաղտնի անվանացանկում»,- ասաց Բալայանը: