«Այստեղ է Ալավերդու քաղաքապետը, սպասում ենք, որ Կառավարությունից մարդ գա, հանդիպի «Վալլեքս» խմբի ընկերությունների ղեկավարության հետ, որովհետև սրանք մի բան են ասում, նրանք՝ մի բան, ժողովրդին էլ՝ 200 հոգու, արդեն վերջնահաշվարկով տուն են ուղարկել: Առավոտյան խոսել ենք «Էյ-Սի-Փի» ՓԲ ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանի հետ, ասաց՝ հնարավոր է, որ ևս 200 հոգու էլ մեկ կամ երկու ամիս հետո տուն ուղարկենք»,- 168.am-ի հետ զրույցում ասացին Պղնձաձուլական գործարանի աշխատակիցները:
Արցախի հանրապետության ոստիկանությունը կոչ է անում քաղաքացիներին լինել ուշադիր։
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը հուլիսի 1-ին Մեծի Տան Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հրավերով կայցելի Լիբանան՝ մասնակցելու Հայ մամուլին նվիրված համահայկական համաժողովին:
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են այլընտրանքային ավտոճանապարհներ՝ Ստեփանավան-Տաշիր-Գոգավան, Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն:
Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու մասին:
Տավուշի մարզի Արճիս համայնքի բնակիչները վաղ առավոտից փակել են Բագատաշեն-Ալավերդի միջպետական ճանապարհը: Գյուղի բնակիչները երկար տարիներ զրկված են խմելու ջրից:
ունիսի 29-ին, ժամը 16-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «որովայնի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 55-ամյա մի տղամարդ, որին, ըստ շտապօգնության բժշկի հայտարարության, Հանրապետության հրապարակում դանակահարել են:
Պարզվում են Դավթաշենում տեղի ունեցած միջադեպի հանգամանքներըՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 8 անձի մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Այս տարվա հուլիսին հանրապետության տարածքի եղանակակալիմայական պայամանների ձևավորման վրա իրենց հիմնական ազդեցությունն են թեղնելու Սև ծովից ներթափանցող խոնավ և սառը օդային հոսանքները, ինչով պայմանավորված հուլիս ամսին միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է 1 աստիճանով նորմայից ցածր, իսկ տեղումների քանակը նորմայից ավել։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կանադայի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Ջուլի Պայետին:
Հուլիսի 1-ին, ժամը 03:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը Շվեյցարիայի Բազել քաղաքում մասնակցել է Միջազգային հաշվարկների բանկի ընդհանուր տարեկան հերթական ժողովին։
Հուլիսի 1-ին, ժամը 00:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հավաքականին Եվրոպական խաղերում ունեցած հաջող մրցելույթների համար:
Հաղթանակը որոշում են ռազմի արվեստը,Զորավարի ու Զինվորի քաջությունը։
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ս. Հովհաննես Կարապետի հիշատակության օրը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է ՀՀ վաստակավոր արտիստ Հարութ Փամբուկչյանի՝ «30 տարի անց Հրազդան մարզադաշտում» խորագրով համերգին:
Խելացի ժամացույցն արագ է արձագանքել ավտովթարի ժամանակ:
Երբեք ծով չտեսած մարդու համար մեծագույն հաճույք է առաջին անգամ հենց Կարմիր ծովի հետ հանդիպումը՝ հեքիաթի ու առեղծվածի սպասումով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունիսի 30-ին, ժամը 10:44-ին տեղեկություն է ստացել, որ ժամը 10:42-ին Վայոց ձորի մարզի Արփի գյուղի 2-րդ փողոցի թիվ 6/2 տան (սեփականատեր՝ Ա.Խ.) բակում արջը վնասել է 4 ճագարի, 7 հավի ճտի, 5 բադի:
Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններում ինտրիգները շատ են, անորոշությունները՝ նույնպես, այդ պատճառով դժվար է ասել՝ով կընտրվի: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը: Ըստ նրա՝ ենթադրություններ անելն ավելի բարդ է, քանի որ անուղղակի ընտրություններ են լինելու (ընտրողների անունից ընտրված մարմինն է ընտրություն կատարելու):
ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի 65-ամյակի կապակցությամբ ՀՀԿ ԵԿ շնորհավորական տեսանյութը:
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 118 հոդվածի, 133 հոդվածի 1-ին մասի և 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 29-30-ն ահազանգեր է ստացել Երևան քաղաքում և Կոտայքի մարզի Բալահովիտ, Եղվարդ գյուղերում նկատված օձերի վերաբերյալ:
Հուլիսի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը պաշտոնական այցով մեկնել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա:
Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 30-ին լրացած 65-ամյա հոբելյանը նշում է ընտանիքի հետ։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ:
Նա նաև տեղեկացրեց, եթե այսպես շարունակվի, երաշտի պարագայում գյուղմթերքի ու մսի շուկայում թանկացումներն անխուսափելի կդառնան, ուստի Կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի և ձեռք բերի անասնակեր։
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այցելել է Ադրբեջանի կողմից Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանին։