 
                        Կառավարությունը հաստատեց ԵԹԿՊԻ ռեկտորի պաշտոնում Լիլիթ Արզումանյանի ընտրության արդյունքները
 
                                    ՀՀ կառավարությունը հաստատեց «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի ռեկտորի պաշտոնում Լիլիթ Սևակի Արզումանյանի ընտրության արդյունքները, ինչպես նաև աշխատանքային պայմանագիրը՝ 5 տարի ժամկետով: Այս մասին կառավարության որոշման նախագիծը կառավարության հունիսի 27-ի նիստում ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Սույն թվականի մայիսի 22-ին Կառավարման խորհրդի նիստում, որին մասնակցում էին խորհրդի բոլոր 24 անդամները, գաղտնի քվեարկության արդյունքում բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Սևակի Արզումանյանը ստացել է 14 կողմ ձայն, 9 դեմ և մեկ քվեաթերթիկ եղել է անվավեր»,- ասաց Հարությունյանը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        