Հաշվեքննիչ պալատի (ՀՊ) նախագահ Լևոն Յոլյանը վստահեցնում է՝ իր ղեկավարած կառույցում ամենացածր պարգևատրվողն ինքն է:
Հունիսի 24-ին, ժամը 17.45-ին, ոստիկանություն է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ բանկի մասնաճյուղում մի կին 2 հատ կասկածելի 50 եվրո է բերել:
«Գյումրիի հենց սրտում՝ Եվրոպայի հրապարակում է գտնվում Ֆրանցիսկոս պապի այցին նվիրված հիշատակի կոթող-հուշարձանը։ Այն բացվեց այցից մեկ տարի անց։ Կոթողի խորանը, որտեղ Հռոմի պապը 3 տարի առաջ այս օրը մատուցեց Սուրբ պատարագ, խաչքարը և այցի մասին պատմող լուսանկարները ապագայի սերունդների համար են, որ տեսնեն ու իմանան քաղաքի պատմության կարևոր իրադարձություններից մեկի մասին։
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը»-ը խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկում է ընդլայնել հարկային գաղտնիք չհամարվող տեղեկությունների շրջանակը, հանել դպրոցների բուֆետներում ՀԴՄ կտրոն տպելու պարտադիր պահանջը:
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 7 տարեկան աղջիկ երեխայի սպանության դեպքի հանգամանքները, մեղադրանք է առաջադրվել երեխայի մորը:
Նախաձեռնության անդամ Հովհաննես Ստեփանյանը հայտարարեց, որ դրանց վրա գրված է իրենց վարկային պատմությունը: Ըստ նրա՝ Հայաստանում գրեթե բոլորն ունեն վարկեր, և եկամտի համահարթ հարկման դեպքում սոցիալական շերտերի միջև անհավասարությունն ավելի կխորանա:
ՀՀ ոստիկանության պետի հանձնարարականի համաձայն՝ հունիսի 21-ին ու 22-ին ուժեղացված ծառայություն է իրականացվել Արմավիրի մարզում։
Մինաս Մինասյանը, ում Վրաստանի ոստիկանությունը բերման էր ենթարկել հունիսի 20-ի բախումների ժամանակ, քիչ առաջ ազատ է արձակվել:
«Հանուն ձեր մայրերի, ձեր հայրերի, ձեր քույրերի ու ձեր սիրած աղջիկների եղե՛ք ուշադիր և տուրք մի տվեք իրավիճակների, որոնք ձեզ կարող են բերել վտանգի»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզի Մասիս քաղաքում ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և ընտանեկան մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Զբոսայգին և մարզահամալիրը կառուցվել են Մասիսի զարգացման հիմնադրամի և AFFA (Adibekyan Family Foundation for Advancement) բարեգործական կազմակերպության աջակցությամբ:
Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտյալներին վերաբերող նոր կարգավորումները ուժի մեջ են մտնելու 2019 թվականի հունիսի 29-ից:
Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը, Youtube-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է թե ինչպես են Լաստիվերում իրենց հանգիստն անցկացրել։
Երեկ խորհրդարանում մոտ 40 րոպե հայրենի պատգամավորները, թողած օրակարգային հարցերն ու նախագծերը, քննարկում էին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի «սիրուն աղջիկ» արտահայտությունը՝ ուղղված Քաղավիացիայի պետ Տաթեւիկ Ռեւազյանին։
Հունիսի 25-ին, ժամը 06:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Թալին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ճամփեզրի պատնեշին և դուրս եկել երթևեկելի գոտուց, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ռուսաստանից Հայաստան մեկնող ավտոբուսում արգելված բեռ հայտնաբերելու պատճառով Վերին Լարսի անցակետում գտնվող շուրջ 5 տասնյակ ՀՀ քաղաքացիները մեկ այլ ավտոբուսով տեղափոխվում են Հայաստան։
Վրաստանի հյուրանոցների եւ ռեստորանների ասոցիացիայի ղեկավար Շալվա Ալավերդաշվիլին էկոնոմիկայի նախարարությանը եւ զբոսաշրջության հատվածի ներկայացուցիչներին առաջարկել է Բաքվի, Երեւանի եւ Թուրքիայի Տրապիզոնի օդանավակայաններից անվճար ավտոբուսներ գործարկել ռուս զբոսաշրջիկներին Վրաստան հասցնելու համար։
Միավորված ազգերի կազմակերպության ժնևյան գրասենյակում հունիսի 24-ին տեղի ունեցավ 2018թ ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում ժողովրդավարական անցմանը նվիրված ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից:
ԱԱԾ-ի կողմից մետրոպոլիտենում կատարված չարաշահումների փաստով հարուցված քրեական գործով նոր բացահայտումներ են արվում։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին Վրաստանի գործընկերը՝ Նինո Լոմջարիան, տեղեկացրել է, որ Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ձերբակալված Հայաստանի քաղաքացի Մինաս Մինասյանն ազատ է արձակվել․ նա որևէ բողոք կամ այլ խնդիր չի ներկայացրել:
Հունիսի 25-ին, ժամը 06:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 25-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Արթիկի ոստիկանները բերման ենթարկվածների մոտ հոգեներգործուն դեղահաբեր հայտնաբերեցին:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Գուգարքի ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հունիսի 25-ին ժամը 10.00-ից մինչև հունիսի 26-ը ժամը 10.00 կդադարեցվի…
168.am-ը «Տուրիզմի հայկական ֆեդերացիա» հ/կ նախագահ Մեխակ Ապրեսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք այս արգելքներով պայմանավորված՝ դեպի Վրաստան մեկնող տուրիստների հոսքը կարող է Հայաստանը նախընտրել՝ որպես այլընտրանք, և վերջինով պայմանավորված՝ հնարավո՞ր է՝ մեզ մոտ տուրիստների կեղծ աճ գրանցվի այս ամիսների ընթացքում։
Առաջին անգամ «Նարեկը» գրաբարից թարգամանել է հոգևորականը՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 25-ի ժամը 10.00-ից մինչև հունիսի 26-ը ժամը 10.00-ն կդադարեցվի
Գողություն հոգեհանգստի արարողության ժամանակ․ ոստիկանները շուրջ 40 օր անց բացահայտեցին:
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունիսի 24-ին Մեխակավանի զորամասի սպաների կանանց հրավերով այցելել է Մեխակավանում տեղակայված զորամասին կից «Արևիկ» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն։