Բաժիններ՝

Սուրեն Պապիկյանն այցելել է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայր

Լոռու և Տավուշի մարզեր կատարած աշխատանքային այցի շրջանակում նախարար Սուրեն Պապիկյանը՝ փոխնախարար Լիլիա Շուշանյանի ուղեկցությամբ ճանաչողական այց է կատարել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայր և տեղում ծանոթացել լեռնահանքային համալիրին։ Նախարարի գլխավորած պատվիրակությունը շրջել է հանքավայրի տարածքում, այցելել հանքավայրի հարստացուցիչ ֆաբրիկա, տեխնոլոգիական գործընթացների և հանգույցների կառավարման կենտրոն, բացահանք և պոչամբար։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, այցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանում աշխատատեղերի ստեղծման, ազդակիր համայնքի ներկայացուցիչների հետ համագործակցությանը, ինչպես նաև հեռանկարային սոցիալական ուղղվածության ծրագրերին վերաբերող հարցերի շուրջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս