
Մահացել է Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի դերասան Բրայան Մարշալը

Կյանքի 82-րդ տարում վախճանվել է բրիտանացի դերասան Բրայան Մարշալը: Այդ մասին արտիստի գործակալը՝ Էսթա Չարհամը, հայտնել է Twitter-ի իր օգտահաշվում:
«Այնքան տխուր է, որ իմ թանկագին հին ընկերը՝ Բրայան Մարշալը, հեռացել է մեզանից»,-գրել է Էսթա Չարհամը, նշելով, որ Մարշալն այնքան լավ դերասան էր, որ շատերը պարզապես չէին կարող դա լիովին գնահատել: «Նրա աշխատանքները դասական բրիտանական եւ ավստալական հեռուստատեսության նմուշներ են»,-եզրափակել է նա: Մահվան պատճառները, ինչպես նաեւ դերասանի հետ հրաժեշտի ամսաթիվը, չեն նշվում:
Բրայան Մարշալին առավել մեծ ճանաչում բերեց կոմանդոր Թելբոլթի դերը Ջեյմս Բոնդի մասին «Լրտեսը, որն ինձ սիրում էր» ֆիլմում: Բացի այդ, դերասանը նկարահանվել է «Սնափառության տոնավաճառ» եւ «Սագա Ֆորսայթների մասին» սերիալներում: