Վրաստանը մեծապես կարևորում է Հայաստանի պատրաստակամությունը՝ ակտիվացնելու վիզային ռեժիմի ազատականացման համար Եվրամիության հետ աշխատանքները:
Հնդկաստանի 4 քաղաքացի մեղադրվում են Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատման փորձ անելու մեջ. նրանք փորձել են անցնել Թուրքիա։
168.am-ը նախ՝ Սյունիքի մարզային ոստիկանությունից փորձեց ճշտել, թե ի՞նչ խնդրի հետ կապված է ուժեղացված ծառայություն տեղի ունեցել և 65 հոգի բերման ենթարկվել։ Այնտեղից մեզ հետ զրույցում նշեցին, որ դիմենք Երևանի ոստիկանություն, քանի որ իրենք ոչինչ չունեն ասելու։
Կյանքի 74-րդ տարում մահացել է ամերիկացի դերասան Բիլլի Դրագոն: Այդ մասին The Hollywood Reporter-ին հայտնել է նրա ներկայացուցիչը:
Շիրակի մարզի դատախազությունում 2018 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ քրեական օրենսգքրի 311-րդ հոդվածի 1-ին մասի, 312-րդ հոդվածի 1-ին մասի և 313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցել էր քրեական գործ՝ Գյումրու թիվ 37 դպրոցում առերևույթ կատարված մի շարք նույնաբնույթ կոռուպցիոն հանցագործությունների փաստերի առթիվ:
«Ոստիկանները քաշելով դուրս էին հանում մեզ, ծեծում էին ժողովրդին, ջարդել էին տան դռները»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց դեպքին ականատես անչափահաս երեխան:
10 տարի առաջ ՀՀ գլխավոր դատախազությունից ազատված դատախազները դիմում են դատարան՝ համակարգ հետ վերադառնալու նպատակով:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու խանութից առերևույթ հափշտակություն կատարած անձանց ինքնությունը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ վճիռների կատարման և բարեկամական կարգավորման պայմանների վերահսկողության կանոնների 9-րդ կանոնի շրջանակներում ներկայացվող հատուկ դիրքորոշումների վերաբերյալ քննարկում:
Ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով հունիսի 24-ին ձերբակալված ավտոբուսի վարորդն արդեն ազատ է արձակվել։
Հունիսի 27-ին, ժամը 08:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ն.Զարյան և Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ռուսաստանաբնակ հայտնի դերասան Միխայիլ Գալուստյանը ժամանում է Հայաստան:
ՀՀ արտակարգ իրավճակների նախարարությունը հորդորում է զերծ մնալ հրդեհային անվտանգության կանոնների խախտումներից:
Վաղը ԵՊՀ-ում տեղի կունենա հոգաբարձուների խորհրդի նիստ, օրակարգում 2018 թ․ բյուջեի կատարողականը, աուդիտի եզրակացությունը, գիտխորհրդի որոշումներին եւ կառուցվածքին վերաբերող հարցեր են:
«Իրանի պատվիրակությունը եւս չի մասնակցի Համահայկական խաղերին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումները, հասարակական անվտանգությամբ մտահոգ, հունիսի 21-ին ու 22-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել ։
ՀՀ կառավարությունը կքննարկի Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված միջազգային փառատոնի անցկացման նպատակով «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը որպես դրամաշնորհ 5 մլն դրամ գումար հատկացնելու հարցը:
Ռիո դե Ժանեյրոյի սոպերմարկետները հունիսի 26-ից դադարեցնում են պոլիէթիլենային տոպրակների տրամադրումը գնորդներին, քանի որ այդ օրն ուժի մեջ է մտնում համապատասխան օրենքը, որը մեկ տարի առաջ ընդունել են նահանգի օրենսդիրները:
Հունիսի 20-ին ոստիկանության Ավանի բաժանմունքում խարդախության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Քաղաքացին հայտնում էր, որ խաբեությամբ ու վստահությունը չարաշահելով՝ հափշտակել են իր թանկարժեք «Մերսեդեսը»։
Հունիսի 26-ին՝ ժամը 20:00-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Սևան ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 27-ին ժամը 09։30-ից մինչև հունիսի 28-ը ժամը 09։30 կդադարեցվի՝ Մալիշկա գյուղի ջրամատակարարումը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունիսի 26-ին, ժամը 18:27-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի «Նոր Արաբկիր» զբոսայգում. այրվում է խոտածածկ տարածք:
«Լեզվի մասին» օրենքը խախտելու համար 22 տնտեսավարողների նկատմամբ վարույթ է հարուցվել:
«Զվարթնոց» օդանավակայանում գործող Արևմտյան մաքսատան աշխատակիցները սկսել են այլ ընթացակարգով աշխատել: Ուղևորներից պահանջում են ծավալային և քաշով բոլոր ծանրոցների մուտքը հայտարարագրել, մինչդեռ նման ընթացակարգ նախատեսված չէ, և դրանք ձևակերպվում են պարզեցված ընթացակարգով, առանց լրացուցիչ վճարների:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունիսի 26-ին, ժամը 19:18-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցներում. այրվում է խոտածածկ տարածք:
Մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է «Դոն Պիպո» մականվամբ հայտնի Արթուր Ասատրյանի գործով մեղադրական եզրակացությունը։
ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժինը հունիսի 25-ի ժամը 20․35-ի սահմաններում ահազանգ է ստացել, որ Օշական գյուղում մի տղամարդ իր բեռնատար «ԳԱԶել»-ով փակել է գյուղի փողոցներից մեկը, կանգնել մեքենայի վրա և երկաթե ձողով հարվածում է տրանսպորտային միջոցի տարբեր մասերին, բնակիչների ներկայությամբ տալիս է սեռական բնույթի հայհոյանքներ։
Մինչ ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանը հպարտանում էր իշխանափոխությունից հետո Հայաստանում աշխատատեղերի ավելացմամբ, դրանք սկսել են նվազել։
Երևանի ավագանու այսօրվա նիստում քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը հայտարարեց, որ Երևանում նախատեսված է երեք նոր պուրակների կառուցում։ Ընդհանուր առմամբ, դրանք կառուցվելու են 25 հազար հեկատր տարածության վրա։