Դելֆինարիայի բացումը կլինի շուտով: Դելֆիններին Գյումրի օրերս են տեղափոխել:
ՀՀ քննչական կոմիտեի պատվիրակությունն այցելել է հումանիտար առաքելությամբ Սիրիայում գտնվող հայ ականազերծողներին և բժիշկներին։
«Ներկայիս պայմանները շատ վատն են գյուղացու համար: Ժամանակավոր մի տեղ կանգնում ենք, որ մի բան վաճառենք, օրվա հացի գումար ունենանք: Ցանկացած եվրոպական երկրում թույլ են տալիս դրսում առևտուր անել: Փողոցներում դրած է ապրանքը: Իսկ այստեղ գյուղացուն էլի խեղդում են»:
Հուլիսի 29-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Կիև-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել Վրաստանի քաղաքացի 33-ամյա Անրի Ա.-ն:
Այսօր ԱԻՆ-ը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ «հուլիսի 29-ին, ժամը 18:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի վերջնամասում քաղաքացին բարձրացել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին պատկանող աշտարակը և փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով աշտարակից»:
«Ռուսաստանի օդային տարածքով 100 կմ թռիչքի համար մենք վճարում ենք 95.20 դոլար, այսինքն՝ 1 կմ-ն՝ 95 ցենտ, իսկ ռուսական ավիաընկերությունները վճարում են 30 դոլար նույնքան կմ-ի համար, 3 անգամ ավելի էժան»։
«2018 թվականից մի շարք վարչական վարույթներ են իրականացվել «ՍանիՏեք» ընկերության նկատմամբ: 2018թ. 5 վարչական վարույթ է եղել, որից մեկը՝ ամբողջ Երևանի տարածքում, 4-ը՝ կոնկրետ բողոքների հիմքով: Իսկ 2019 թվականին 3 վարույթ կա, որը ընթացքի մեջ է»:
«Դատարանը որոշեց «Արա և Այծեմնիկ» Բաց բաժնետիրական ընկերության գույքի վրա դրված արգելանքը նշված շարժական և անշարժ գույքի մասով վերացնել»,- նշեց դատավոր Մարտիրոսյանը։
«Վալլեքս» խմբի ընկերությունների հայտարարությունը Թեղուտի լեռնահանքային համալիրի պոչամբարի պատվարի անվտանգության հետ կապված որոշ հարցերի վերաբերյալ։
4-րդ զորամիավորման ենթակա N զորամասի վարչակազմը մարտական հենակետերում օրերս ստուգել է մարտական հերթապահության իրականացման գործընթացը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ճանապարհաշինական աշխատանքներին ծանոթանալու նպատակով հուլիսի 30-ին աշխատանքային այցով եղել է հիմնանորոգվող ճանապարհահատվածներում:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։
Երկրապահ Կամավորական միության աշխատակազմի ղեկավարը հանդիպման ժամանակ վատ է զգացել, հերթական բանախոսին ներկայացնելուց հետո ետնաբեմ է շտապել, ինչից հետո ուշաթափվել է:
Հուլիսի 29-ին, ժամը 18:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի վերջնամասում քաղաքացին բարձրացել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին պատկանող աշտարակը և փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով աշտարակից:
Ռուսաստանում անտառային հրդեհների մակերեսը կազմում է 2,7 միլիոն հեկտար, ինչը 12 տոկոսով ավելի է, քան անցյալ տարի, արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել երկրի հինգ տարածաշրջանում:
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2019թ. հուլիս ամսին լայնածավալ վերահսկողական միջոցառումներ է սկսել հանրապետության ողջ տարածքում գործող թարմ մսի իրացման կետերում: Օրենսդրության պահանջներին ու սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխանող են եղել Կապանի թարմ մսի իրացման կետերը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Նորքի տուն-ինտերնատին» մատակարարվել է ՊՈԱԿ-ի և «Գալիմա» մատակարար ընկերության միջև կնքված գնման պայմանագրի տեխնիկական բնութագրին չհամապատասխանող թթվասեր: Մատակարարված տարրաների պիտակների վրա նշված է եղել, որ արտադրանքը պատրաստված է կաթի փոխարինիչից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ գրելով. «Մեր ավանդական տեղում փոքրիկ սիմինդ փարթի արեցինք»:
Ա. Ավետիսյանը նշեց նաև, որ ողջունելի է, որ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը, հանդես բերելով սոցիալական գործընկերության բարձր մակարդակ, դիմել է արհմիությանը։ Կազմակերպությունն էլ, որին առաջին հերթին՝ հետաքրքրում են ԵՊՀ աշխատակիցների շահերը, ուսումնասիրելով Կենտրոնը լուծարելու որոշումը, գտել է, որ այնտեղ տեղ են գտել ընթացակարգային խախտումներ, ու իր անհամաձայնությունն է հայտնել այդ կապակցությամբ։
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով Ոստիկանության գնդապետ Հրաչ Խոստեղյանը նշանակվել է Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ:
«Ո՞վ է պատասխանատվություն կրելու նրա համար, որ վաճառվում է չստուգված միս: Կամ, երբ որ ՍԱՊԾ պետը հայտարարում է, թե կալիումի պերմանգանատով (մարգանցովկա) լվալը ես հեքիաթներ եմ համարում: Դա մսի կեղծիքի ամենատարածված տեսակն է: Որ միսը շատ է մնում արևի տակ, մի տեսակ նեխած հոտ է գալիս, մարգանցովկայով լվանում են, և՛ գույնն է տեղը գալիս, և՛ հոտն է անցնում»:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մարտիրոս Մնացականյանի նախագահությամբ, շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի վեցամսյա պաշտոնավարման ժամկետը լրացել է, սակայն նա շարունակում է պաշտոնավարել:
Առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վարչության աշխատակիցները հուլիսի 30-ին՝ ժամը 01:07-ին, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կանգնեցրել են «Ֆորդ» տեսակի ավտոմեքենա, որը բեռնված է եղել 3.2 խմ փայտանյութով:
Ընտանիքը տղամարդու և կնոջ միությունն է։ Միություն, որը շաղախված է Աստծո օրհնությամբ և սիրով։
Հարցին՝ եթե ընկերությունը աղբահանությունը վատ է կատարում, ինչո՞ւ նրա հետ պայմանագիրը չեն խզում, Դավիթ Խաժակյանը պատասխանեց, որ հարցին պետք է պատասխանի քաղաքապետարանը, և նկատեց, որ քաղաքապետարանի պատասխանը՝ հարցի հետ կապված, պարզապես զավեշտալի է։
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը կարծում է, որ ոլորտում բոլոր դեպքերի կոծկումը հանգեցնում է հիվանդությունների էլ ավելի տարածման, իրավիճակի ոչ պատասխանատու կառավարման:
Որոշումը Թբիլիսիից մամուլի ասուլիսն իրականացնելու միակ ճանապարհն էր «Սանիթեք» ընկերության տնօրինության համար անձամբ ներկայացնելու խնդիրը` ելնելով քաղաքացիների և Երևան քաղաքի հանդեպ ունեցած հարգանքից և վերաբերմունքից, քանի որ նրանց ներկությունը Երևանում այս փուլում ցանկալի չէ` չունենք երաշխիքներ, որ ընկերության բաժնետերերի և ներկայացուցիչների նկատմամբ չեն իրականացվի ոչ իրավաչափ հետապնդումներ
«Մեր տնօրենն ինձ ասաց, որ Կառավարությունից դիմել են իրեն ու առաջարկել են իրականացնել օգոստոսի 1-ի չվերթը։ Թե կոնկրետ ո՞վ է դիմել, տեղյակ չեմ»։