38-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած:
«911» ծառայությունը հուլիսի 30-ին, ժամը 14:00-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Կիևյան փողոցի շենքերից մեկի վերելակի տանիքը քամուց պոկվել և ընկել է շենքի տանիքին:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու և կաշառք վերցնելու մի շարք դեպքեր։
Հուլիսի 30-31-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Հուլիսի 30-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 38 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
11:00-15:00 Գորիս քաղաքի Արտաշեսյան, Գուսան Աշոտի, Գարեգին Նժդեհի, Գրիգոր Տաթեւացի, Դավիթ Բեկի, Զորավար Անդրանիկի, Կոմիտասի, Մ.Խորենացի, Յուրի Բախշյանի, Սպանդարյան, Մամիկոնյան, Յոլյան փողոցները, Յոլյան 1-ին նրբանցքը եւ հարակից ոչ-բնակիչ բաժանորդները:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ իշխանության ներկայացուցիչները եւ հատկապես ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այս օրերին հանդիպում են ոլորտի տարբեր պրոֆեսիոնալների հետ եւ նրանց համոզում, որ Ստամբուլյան կոնվենցիայի մասին միայն դրականը խոսեն։
Հուլիսի 31-ին, ժամը 01։58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է 3 ավտոմեքենա, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Հուլիսի 30-ի լուսադեմին «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում երկու տղամարդ, որոնք տաքսի են վարում, վիճել են իրար հետ, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ՝ անհանգստություն պատճառելով տարածքում գտնվող անձանց։ Նախնական տվյալներով՝ վեճի պատճառը ուղևոր փոխադրելու հարցն է եղել։
Աշխարհի ամենահարուստ հայուհի Կարոլին Ռաֆաելյանը դատի է տվել Bank of America-ին ու պահանջում է հատուցել իր ընկերության կորուստները՝ մոտ 1,1 միլիարդ դոլար։ Նա բանկին մեղադրում է նաև սեռական խտրականություն դրսևորելու մեջ։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ, Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությունը (Կանխարգելման ազգային մեխանիզմ) երկօրյա չհայտարարված մշտադիտարկման այցեր է իրականացրել Շիրակի և Արագածոտնի մարզերի ազատությունից զրկման վայրեր:
Հուլիսի 26-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննություն են կատարել Ոսկեհատ գյուղում ապրող 45-ամյա մի տղամարդու հողամասում՝ հայտնաբերելով մշակումն արգելված կանեփի տնկիներ։
XIX դարում Բաթումիում կառուցված Սուրբ Փրկիչ հայ կաթողիկե եկեղեցին հանձնվել է վրաց ուղղափառ եկեղեցուն:
Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի հուլիսի 31-ից Երևան քաղաքի Սևքարեցի Սաքոյի և Թավրիզյան փողոցների Վ.Փափազյան-Հ.Էմին հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկելով, օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվող օտարերկրացի եղբայրները Էջմիածին քաղաքում են։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 31-ին ժամը 11.00-17.00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեվազ համայնքների, ժամը 11.00-18.00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մոսկովյան, Խորենացու, Զորյան, Ֆիդայինների, Օգոստոսի 23-ի փողոցներով, Տիգրան Մեծ պողոտայով պարփակված և «Քիմիագործներ» թաղամասերի շենքերի և առանձնատների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Հուլիսի 30-ին՝ կեսգիշերն անց, ոստիկանությունում մի քաղաքացուց ահազանգ ստացվեց, որ Սիսակյան փողոցի տներից մեկի մոտ հրավառություն է:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հուլիսի 30-ին, ժամը 15:55-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սարալանջի փողոցից դեպի Հաղթանակի զբոսայգի հատվածում. այրվում է խոտածածկ տարածք:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Հուլիսի 29-ի գիշերը մի կին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղրոդում էր տվել, որ նույն օրը երթուղային միկրոավտոբուսի սրահում գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, քարտեր ու փաստաթղթեր։
ՀՀ ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել դատավոր Դավիթ Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով։
82 տարեկան հասականում մահացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, հայ բեմադրիչ Երվանդ Ղազանչյանը:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 15 և 16-ամյա անչափահասների դանակահարության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Համատեղ բնապահպանական ծրագրերով կխորացվի Հայաստան-Ճապոնիա համագործակցությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. պետությանը պատճառված վնասից վերականգնվել է ևս 20մլն. դրամ։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության և «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի վերաբերյալ նախապատրաստված նյութերով առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ քրեական գործի շրջանակում համալիր հարկային ստուգումները։
Ճապոնիայի գրեթե ամբողջ տարածքում հաստատված տապի պատճաով միայն մեկ շաբաթում՝ հուլիսի 22-ից մինչեւ 28-ը, մահացել է 11 մարդ, հիվանդանոցներ է ուղարկվել 5 664 մարդ. այս վիճակագրությունը հուլիսի 30-ին հրապարակել է երկրի Գլխավոր հրշեջ վարչությունը։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել, որով հաստատվել է «2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի հունիսի 4-ի N ՀՕ-58-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը:
Աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող Արցախի Հանրապետության պատվիրակությունը հուլիսի 30-ին հանդիպել է Ավստրալիայի սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Ավստրալիայի իշխող Ազատական կուսակցության անդամ Էրիկ Աբեթսի հետ։
Հուլիսի 30-ին, ժամը 14:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: