Ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի. ՀՀ ԱԻՆ
Առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 2-4-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին կբարձրանա 4-5 աստիճանով, օգոստոսի 2-3-ը նույնքան կնվազի։
Երևան քաղաքում՝
Հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին, օգոստոսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-4-ը երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։
Երևան քաղաքի հուլիսի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան 40.60C (2000 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան 13.40C (1985 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան 26.80C