Բաժիններ՝

Քաղաքացին բարձրացել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին պատկանող աշտարակը և փորձում է ինքնասպանություն գործել

Հուլիսի 29-ին, ժամը 18:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի վերջնամասում քաղաքացին բարձրացել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին պատկանող աշտարակը և փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով աշտարակից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ աշտարակը պատկանում է Հարավկովկասյան երկաթուղուն:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ոստիկանության աշխատակիցները իջեցրել են 1993 թ. ծնված Գ.Պ.-ին և տեղափոխել ոստիկանական բաժանմունք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031