Բաժիններ՝

Քննչական կոմիտեի ծառայողները Սիրիայում հանդիպել են հայ ականազերծողներին և բժիշկներին

ՀՀ քննչական կոմիտեի պատվիրակությունն այցելել է հումանիտար առաքելությամբ Սիրիայում գտնվող հայ ականազերծողներին և բժիշկներին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«2019թ. հուլիսին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ պետի տեղակալ, գնդապետ Ա. Ասլանյանը և ԶՔԳՎ ՀԿԳ վարչության ավագ քննիչ, փոխգնդապետ Դ. Իգիթյանը գտնվել են Սիրիայի Արաբական Հանրապետությունում, որտեղ հանդիպել են մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով ՍԱՀ Հալեպ քաղաքում գտնվող հայ հումանիտար ականազերծողներին և բժիշկներին:

Այցի շրջանակներում հանդիպումներ են ունեցել նաև ՍԱՀ համապատասխան ոլորտները համակարգող պաշտոնատար անձանց հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031